Իրանում գաղտնի կախաղան են բարձրացրել 2 դեռահասների
                        Իրանում մահապատիժ են կիրառել 17-ամյա դեռահասների նկատմամբ։ Այդ մասին գրում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Նշվում է, որ պատճառը բռնաբարությունն է, որում մեղադրվում էին Մեհդի Սոհրաբիֆարը և Ամին Սեդաղաթը։ Վերջիններս զարմիկներ էին։
Նրանց ձերբակալել էին 2 տարի առաջ, 15 տարեկանում, և պահում էին Շիրազում գործող անչափահասների գաղութում։ Վերջերս տեղափոխել էին նույն քաղաքում գործող Ադելաբադի բանտը, որտեղ էլ ապրիլի 24-ին մահապատժի են ենթարկել։ 
Կատարվածը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ մեղադրյալների հարազատներին և նրանց փաստաբաններին իշխանությունները չեն իրազեկել մահապատժի վճիռ կայացնելու և այն կիրառելու մասին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

