211652_close_icon
views-count3269 դիտում article-date 19:12 29-04-2019

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին ժամանեց Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:

Նմանատիպ նյութեր