2402 դիտում
18:28 15-03-2021
«Աբակ 2021». Երեւանում կայացել է մենթալ թվաբանության միջազային օլիմպիադա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի է ունեցել «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան։
Օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով մասնակցել է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-ից 15 տարեկան մոտ 300 սան Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։
Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոնները, այդ թվում՝ Կամո Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Դավիթ Սուքիասյանը, Ռաֆայել Մովսեսյանը, Աննա Մանուկյանը, Ալեքս Թանգամյանը, Վոլոդյա Սարգիսյանը, Մանե Ներկարարյանը եւ Նանե Թամազյանը արժանացել են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։ Արտերկրից սուպերչեմպիոնների կոչման են արժանացել Իսլոմժոն Սոբիրժանովը Ուզբեկստանից եւ Մատվեյ Գարիավինը Ռուսաստանից: Միջոցառման բոլոր մասնակցիներն արժանացել են խրախուսական մրցանակների եւ ողջույնի խոսքերի գեղասահորդ, Հայաստանի կրկնակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանի եւ ակադեմիայի հիմնը կատարող երգիչ Տյոմ Հակոբյանի կողմից:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
19:48 12-03-2021
«ԱԲԱԿ 2021». Երեւանում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա
Այս բաժնից
334 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
361 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը