211652_close_icon
views-count38997 դիտում article-date 00:58 28-04-2019

Աղջիկը ցանկացել է կյանքին վերջ տալ «Էրեբունի» հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր նրա երեխան.Armeniasputnik.am

Արտառոց դեպք է գրանցվել Արարատի մարզում։[color=#EF2929] Armeniasputnik.am[/color]–ի տեղեկություններով՝ ապրիլի 24–ին, Վեդի քաղաքում ապրող մի կին կեսօրին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, հեռացել է տնից։ Մի քանի ժամ շարունակ ընտանիքի անդամներն աղջկանից որևէ տեղեկություն չեն ունեցել։ Այդ պատճառով նրա ծնողը դիմել է իրավապահներին։ Արդեն ապրիլի լույս 25-ի գիշերը, աղջկան գտել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի տարածքում և տեղափոխել Վեդի։ Նախնական վարկածով՝ աղջկա մանկահասակ երեխաներից մեկը տարիներ առաջ մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հենց այդ պատճառով էլ նա ցանկացել է կյանքին վերջ տալ հենց նույն հիվանդանոցում, որտեղ մահացել է իր երեխան։ Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկն ամուսնալուծված է, նրա մյուս երեխան ապրում է նախկին ամուսնու հետ։ Այս հանգամանքը, հավանաբար, ևս ընկճել է նրան։

Նմանատիպ նյութեր