211652_close_icon
views-count1487 դիտում article-date 15:41 27-04-2019

Արցախի ԱԳ ղեկավարի պատվիրակությունը հանդիպել է «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ

Ուրուգվայ շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի մի խումբ օրենսդիրների, հանրային գործիչների և գիտնականների նախաձեռնությամբ 2016 թվականին ստեղծված «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։ Պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է ֆորումի գործունեությունը և համոզմունք հայտնել, որ կառուցի անդամների ջանքերով Ուրուգվայում կհաջողվի շարունակել արդյունավետորեն պաշտպանել Արցախի շահերը, բարձրացնել ԱՀ մասին իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև նպաստել Ուրուգվայի և Արցախի միջև երկկողմ ու բազմաշերտ հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի անդամների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացները։ Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ֆորումի գործունեության վերաբերյալ: Նախանշվել են Արցախի միջազգային ճանաչման և Ուրուգվայի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերը։

Նմանատիպ նյութեր