2808 դիտում
16:00 18-02-2019
Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին
Մեծ Վաշինգտոն համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում ոճրագործությունների զոհ դարձած հայերի հարցով արդարություն պահանջող Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի անդամների բողոքի ակցիային:
Ինչպես հայտնում է Asbarez պարբերականը, նրանք հայտարարել են ազատ և անկախ Արցախի Հանրապետությանն իրենց աջակցության մասին:
«Մենք միանում ենք ողջ աշխարհում բնակվող հայկական համայնքներին` մատնանշելով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում հայերի մասսայական սպանությունների փաստը, և սատարելով ազատ Արցախի Հանրապետության ժողովրդին ու խաղաղության հաստատմանն ուղղված նրա մղումները: Մեր ակցիան հանդիսանում է Կոնգրեսում, նահանգների մայրաքաղաքներում և տեղական համայնքներում իրականացվող քաղաքական ակցիայի շարունակությունը, որը նպատակ ունի խորացնել ԱՄՆ-ի ու Արցախի կապերը և ապահովել Հանրապետության երկարատև անվտանգությունը»,-նշել է համայնքի ներկայացուցիչ Գալին Թանաշյանը:
Նշենք նաև, որ այս տարի լրանում է 2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում քնած ժամանակ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով գլխատված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը:
Նմանատիպ նյութեր
5331 դիտում
09:53 28-02-2018
Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև. «Ամերիկայի ձայն»
2795 դիտում
11:13 29-01-2019
Փաշինյանը չի հանդիպել դեսպանատան դիմաց ցույց անող ՌԴ-ի հայերի հետ․ «Իրավունք»
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը