211652_close_icon
views-count1018 դիտում article-date 16:18 26-04-2019

ՀՀ ՊՆ պատվիրակությունը հյուրընկալվել է Բալթյան պաշտպանական քոլեջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի թիմի փոխգործակցության շրջանակում ապրիլի 23-ից 26-ը ճանաչողական այցով Էստոնիայում էր գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Տարտու քաղաքում տեղակայված Բալթյան պաշտպանական քոլեջում: Հանդիպումների ընթացքում քոլեջի հրամանատար, գեներալ-մայոր Անդիս Դիլանսը հայկական կողմին ներկայացրել է ուսումնական հաստատության կառուցվածքը և կրթական գործընթացը, դասավանդվող ծրագրերն ու առարկաները, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործիքակազմը: Գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին ներկայացրել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախապատմությունը, ընթացիկ գործունեությունը և զարգացման տեսլականը: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը շարունակական դարձնելու վերաբերյալ, ընդգրկելով ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր