slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՊԵԿ-ը ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ
211652_close_icon

ՊԵԿ-ը ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ

views-count1902 դիտում article-date 16:44 26-04-2019
ՊԵտական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի արդյունքում ավելի է բարձրացել մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը: 2018 թվականի հունիսից ներդրված գործիքակազմն ավտոմատացված ինքնաշխատ սկզբունքով ապահովել է 99 տոկոս արդյունավետություն. թիրախավորվել է մտավոր սեփականության պաշտպանության օբյեկտների 565 ապրանքային հայտարարագիր: Մաքսային մարմինների կողմից որոշում է կայացվել 149 դեպքով մերժել բացթողումը: Այնինչ, 2017 թվականին մերժվել է ընդամենը 7 դեպք: Նոր գործիքակազմի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը: Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով: ՊԵԿ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված ավտոմատացված հսկողության մոդելն օրինակելի է ԵԱՏՄ երկրների համար: Հայ մասնագետների նորարական մոտեցումները նման բարձր գնահատականի են արժանացել Մոսկվայում՝ «Антиконтрафакт–2018» 6-րդ միջազգային համաժողովում: Առաջարկվել է փորձը կիրառել նաև ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչը հավանության է արժանացել մասնակիցների կողմից: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր