211652_close_icon
views-count10478 դիտում article-date 19:04 24-04-2019

ՌԴ-ում կալանավորված Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից. պաշտպան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/24/mihran-pogosyan/2982215]Tert.am-[/url]ը գրում է. Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի հանրապետությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար: Այս մասին «Ռունա» գործակալությանը հայտնել է Պողոսյանի պաշտպան, Կարելիայի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է: Քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար կան հիմնավորումներ: Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով», - ասել է փաստաբանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/24/mihran-pogosyan/2982215]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր