3229 դիտում
11:31 03-07-2019
Միհրան Պողոսյանը ՌԴ-ից ապաստան չի հայցել. մանրամասնում է նրա բարեկամուհին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հայտարարություն արեց նրա քեռու դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Նա ընդգծեց, թե խոսքը ոչ թե քաղաքական ապաստանի, այլ միջազգային պաշտպանության մասին է: Վարչական դատարանի դատավորը նաև նշեց, թե իր տրամաբանությամբ պետք է պաշտպանություն տրամադրելու որոշում կայացվի, և արտահանձնումը մերժվի:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քրոջից հետաքրքրվեցինք` արդյոք ամոթ չէ, որ մեր երկրի գեներալն այլ երկրից է պաշտպանություն խնդրում: Մեր դիտարկմանն ի պատասխան` Անի Հարությունյանը նշեց. «Գիտե՞ք, ամոթը և վախերը ամենասխալ խորհրդատուներն են. երբեք չպետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից, թե ով ինչ կմտածի: Իր կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ առանց վերապահումների իմ կողմից ընդունվելու է: Չեմ համարում, որ ամոթ է, համենայնդեպս, ոչ այս իրավիճակում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10475 դիտում
19:04 24-04-2019
ՌԴ-ում կալանավորված Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից. պաշտպան. Tert.am
1442 դիտում
10:39 27-03-2015
2014թ-ին աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներում քաղաքական ապաստան է հայցել 5 հազար 242 հայաստանցի. ՀԺ
5333 դիտում
14:20 16-02-2022
Հայաստանում ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»