211652_close_icon
views-count883 դիտում article-date 15:00 22-04-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 22- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 116 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 21-ական, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, յուրացման կամ վատնման 8, բնակարանային գողության ու սպանության սպառնալիքի 4-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, փաստաթղթի կեղծիքի 2, կողոպուտի, հասարակական-պետական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, սպառնալիքի և սառը զենք կրելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 3-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր