211652_close_icon

Բուլղարիայում մտադիր են դեմ արտահայտվել Եվրախորհրդարանում հակառուսական պատժամիջոցներին

views-count2154 դիտում article-date 21:47 20-04-2019
«Բուլղարիայի վերածննդի այլընտրանք» կուսակցության փոխնախագահ Լյուբամիրա Գանչևան հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ Եվրաորհրդարանում ընտրվելու դեպքում մտադիր են պայքարել, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն: «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սխալ են բարոյական տեսանկյունից: Շուտով տեղի կունենան եվրոպական ընտրությունները: Ես բացարձակապես վստահ եմ, որ մեր կուսակցության անդամները կմտնեն Եվրախորհրդարան և այնտեղ կպայքարեն պատժամիջոցների դեմ»: Գանչևան հավելել է, որ անհրաժեշտ է դադարեցնեն երկակի չափանիշների կիրառման քաղաքականությունը:

Նմանատիպ նյութեր