211652_close_icon
views-count1478 դիտում article-date 14:01 20-04-2019

Շուրջ 8 մլն ՀՀ դրամ եկամուտ. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. տարեկան հայտարարագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 2019 թ. ապրիլի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ նախարարի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ա. Հարությունյանի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 230,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1,431,633 ՀՀ դրամ: Նախարար Հարությունյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և ստացված փոխառություններից: 2018 թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ` ոստիկանապետը ստացել է 4,843,615 և 1,204,771 ՀՀ դրամ, ինչպես նաև 600,000 և 1,068,196 ՀՀ դրամ՝ որպես ստացված փոխառությունները: Այսպիսով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 7,716,582 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր