211652_close_icon
views-count1142 դիտում article-date 18:52 19-04-2019

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ

Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվել սպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ: Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել է վարչական վարույթ։ Հրավիրվել է փորձագետ, և ապրիլի 22-25-ն իրականացվելու են ուսումնասիրություններ։ Արդյունքների ամփոփումից հետո Տավուշի մարզպետարանին կտրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ։ [b]ՀՀ Տավուշի մարզպետարան[/b]

Նմանատիպ նյութեր