211652_close_icon
views-count585 դիտում article-date 15:55 17-04-2019

PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ժամանակ կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանում ծավալած մարդասիրական ծրագրերը: «Մեզ համար մեծ պատիվ է, որ ֆրանս-հայկական միջպետական մարդասիրական բժշկական համագործակցության ծրագրերի շրջանակներում` մեր շուրջը համախմբելով մի շարք ֆրանսիական այլ կազմակերպություններ 2006 թվականից համատեղ ջանքերով ունեցել ենք գրանցված նվաճումներ և հաջողություններ»,- նշել է դոկտոր Այծեմիկ Հարությունյանը և ներկայացրել այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները: Կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված, մասնավորապես քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղություններով: Արսեն Թորոսյանը ողջունել է առաջարկը և հույս հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, քանի որ ուռուցքաբանության ոլորտը առողջապահության նախարարության առաջնահերություններից է: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր