785 դիտում
16:53 16-05-2020
Արաբական Միացյալ Էմիրություններն ընդլայնում է հումանիտար, զարգացման ծրագրերը. ՀՀ-ում ԱՄԷ դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն. Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին անդրադարձել է ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններին և նշել, որ ԱՄԷ-ն ընդլայնում է հումանիտար և զարգացման ծրագրերի շրջանակը, և նրա նախաձեռնությունները հիմնված են մարդկանց կենսակերպի բարելավման, հույսի ամրապնդման և մարտահրավերների հաղթահարման տեսլականի վրա:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, դեսպանը հավելել է: «ԱՄԷ-ի մարդասիրական ուղերձն ամրապնդել է երկրի իմաստուն կառավարությունը, և Էմիրությունները մշտապես օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին` անկախ սեռից, կրոնից և ռասսայական պատկանելիությունից»։
Դեսպան ալ Զաաբիի խոսքով` 2019 թվականի ընթացքում «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատության կողմից մարդասիրական օգնություն է տրամադրվել 17 միլիոն մարդու, և այս ոլորտում ծախսերի ծավալը կազմել է 262 միլիոն դիրհամ:
«Ի դեպ, «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատությունը տարածաշրջանում իր տեսակով ամենամեծն է, որի գործունեությունը ներառում է մարդասիրական, բարեգործական, զարգացման և հասարակական աշխատանքներ: Հաստատության ուշադրության կենտրոնում են 5 հիմնական ուղղություններ`մարդասիրական և բարեգործական օժանդակություններ, առողջապահություն և հիվանդությունների կանխարգելում, կրթության և գիտելիքի տարածում,ապագայի նորարարություն, հասարակությունների հզորացում:
Հաստատությանը հաջողվել է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները և բավարարել զարգացման և բարգավաճման պահանջները: Եվ այս ամենի արդյունքում ամրապնդվել է ԱՄԷ-ի հեղինակությունը նվիրատվությունների համաշխարհային քարտեզում»,- եզրափակել է դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
20:12 15-07-2019
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ
895 դիտում
14:05 01-07-2023
ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում. Հայաստանում ԱՄԷ դեսպան
Այս բաժնից
796 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել