211652_close_icon
views-count1379 դիտում article-date 10:33 17-04-2019

ԱԺ-ն շարունակում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկումը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Ազգային ժողովը կշարունակի քննարկել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները կշարունակեն հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Ապրիլի 16-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: Օրակարգում են նաև մի շարք այլ օրենքի նախագծեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր