211652_close_icon
views-count996 դիտում article-date 16:46 16-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 15-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշին ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 09.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. ապրիլի 15-ին, ժամը 14.00-ին, «Նիսան»-ի 36-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 17.20-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետեւ «ԲԻԴ» ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային. «ԲԻԴ»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 07.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով արգելապատնեշից պոկված բեկորը վնասել է հանդիպակաց ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենան: «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Բլուբիրդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՋՍԲ» տրակտորը Լոռու մարզի Մ-6 ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային և ընկել Դեբեդ գետը. 24-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Լադա Գրանդա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ- Նոյեմբերյան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տեանա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տեանա»-ի 32-ամյա վարորդը, 69-ամյա ուղևորուհին և «Մերսեդես Բենց»-ի 35-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե կոնստրուկցիային. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր