ԱՄՆ-ի հարավում տորնադոն մեծ ավիրածություններ է պատճառել. զոհվել է 4 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի հարավային նահանգները լուրջ վնասներ են կրել տորնադոյից և խոշոր կարկուտից: Չեղարկվել են հարյուրավոր չվերթներ, մնացածները երկար հետաձգումներով են իրականացվում: Տապալված ծառերի և սյուների պատճառով արգելափակվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ:
Տեխաս, Միսիսիպի, Միսուրի, Ալաբամա և Լուիզիանա նահանգներում էներգամատակարարումը խախտված է: 150 հազար տուն և ձեռնարկություններ մնացել են առանց լույսի:
Տեխասում և Միսիսիպիում տորնադոյի զոհ է դարձել 4 հոգի: 25 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: