211652_close_icon
views-count1479 դիտում article-date 11:30 12-04-2019

Դալայ լաման դուրս է գրվել հիվանդանոցից. AFP

Տիբեթցի բուդդայակայանների առաջնորդ Դալայ լաման ապրիլի 12-ի առավոտյան դուրս է գրվել Նյու Դելիի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Դալայ լամայի անձնական քարտուղարին: «Նա (Դալայ լաման) հիվանդանոցից դուրս է եկել ժամը 08:00-ին: Այժմ նա իրեն շատ լավ է զգում»,- գործակալությունը մեջբերել է քարտուղարի խոսքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 9-ին Դալայ լամա 14-րդը, գտնվելով Դհարմսալա քաղաքի իր նստավայրում, տկարություն ՝ր զգացել: Բժիշկները նրա մոտ թոքերի վարակ էին ախտորոշել և ուղարկել Նյու Դելիի հիվանդանոց: Դալայ-լաման տիբեթցի ժողովրդի հոգևոր առաջնորդն է: 1959 թվականին նա հեռացել է Չինաստանից և այդ ժամանակից ի վեր ապրում է Հնդկաստանում: 1989 թվականին Դալայ-լաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի: Չինաստանի իշխանությունները նրան հայտարարել են օրենքից դուրս՝ որպես տիբեթցի անջատականների ղեկավարի։

Նմանատիպ նյութեր