3155 դիտում
00:00 12-04-2019
Հակոբ Մկրտչյան. Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու
Հակոբ Մկրտչյանը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/11/1122091/]նվաճելուց [/url]հետո պատմեց տպավորությունների մասին:
«Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու: Առջեւում կան շատ մրցումներ, իսկ ամենակարեւորն Օլիմպիական խաղերն են: Պետք է բարձրանամ 96 կգ քաշային կարգ եւ բոլորին հաղթեմ նաեւ այնտեղ: Օլիմպիական խաղերին եւս կփորձեմ մասնակցել 96 կգ քաշային կարգում:
Երկրորդ տեղ գրաված վրացի ըմբիշն ինձ հավասար էր, պայքարեցինք միասին, եւ ես կարողացա հաղթանակի հասնել: Հրում վարժությունում ցանկանում էի կատարել նաեւ երրորդ մոտեցումը եւ թարմացնել ռեկորդը, սակայն մարզիչներն ասացին, որ պետք չէ: Կփորձեմ ռեկորդ գրանցել աշխարհի առաջնությունում, որտեղ հանդես կգամ 96 կգ քաշային կարգում:
Այս հաղթանակը նվիրում եմ հայրիկիս, սիրելիներիս ու ամբողջ հայությանը»,- նշեց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:
Նմանատիպ նյութեր
4178 դիտում
22:23 09-08-2020
Նիկոլ Փաշինյան. Այսքանով մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում
6076 դիտում
15:40 13-04-2014
Հանրության մեծամասնության կանխատեսումն իրականացավ՝ Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է
1372 դիտում
22:56 29-01-2015
Ներքին Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովվի երազանքն իրականացավ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը