211652_close_icon
views-count2523 դիտում article-date 09:36 11-04-2019

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։ Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/11/Nikol-Pashinyan/2970546?fbclid=IwAR1iL-85iHzkfcEVYPsh8edpLGW6eqJG7sTqGYi_yqLm8h7FHvM78K-9wAQ]Tert.am[/url]-ը թղթակիցը, Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Աշխատանքային այցի ընթացքում վարչապետն ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/11/Nikol-Pashinyan/2970546?fbclid=IwAR1iL-85iHzkfcEVYPsh8edpLGW6eqJG7sTqGYi_yqLm8h7FHvM78K-9wAQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր