211652_close_icon
views-count3446 դիտում article-date 09:32 11-04-2019

Մաքսատանը հերթում սպասող քաղաքացին, որի հետ վարչապետն անձամբ մասնակցեց մաքսազերծմանը, ՀՀՇ անդամ է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին: «Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկի­նում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբա­ղեցրել: Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պա­տահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկու­թյուններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր