ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդունել է տարբեր հարցերով դիմած քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։