2766 դիտում
19:25 12-03-2016
Սամյուել Էտօ’Օ. «Ռեալում» սևամորթներին չէին սիրում
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Սամյուել Էտօ’Օ-ն պատմել է մադրիդյան ակումբում հանդես գալու ժամանակաշրջանի մասին:
«Երբ ես 16 տարեկան էի և «Ռեալի» երիտասարդական թիմում էի, ոչ ոք ինձ չէր հարգում: Նույնիսկ իմ ակումբակիցները: Նրանք ինձ հետ այնպես էին վարվում, կարծես ես մարզումների չէի մասնակցում:
Ինձ միայն Կապելոն ու Գալբյատին էին հավատում, հենց նրանք առաջին թիմում հանդես գալու հնարավորություն տվեցին ինձ: Միշտ երախտապարտ եմ լինելու նրանց:
Այն ժամանակ ձգտում էի փառքի ու փողի: Ցանկանում էի ֆուտբոլում հեղինակություն դառնալ Չէի ցանկանում հեռանալ «Ռեալից», բայց այդպես ստացվեց:
Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էին ինձ «Ռեալում» այդպես վերաբերվում: Միշտ լավ էի խաղում: Միակ բացատրությունը. «Ռեալում» չէին սիրում սևամորթներին», ասել է Էտօ’Օ-ն:
Նմանատիպ նյութեր
2739 դիտում
19:25 12-06-2020
Սամյուել Էտօ’O. Մոուրինյոն լավագույններից մեկն է, որ տեսել եմ ֆուտբոլում
2699 դիտում
13:20 02-05-2016
Չավի. Կասիլյասին «Ռեալում» չէին հասկանում
Այս բաժնից
994 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1210 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը