211652_close_icon
views-count7934 դիտում article-date 20:52 09-04-2019

«Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը կալանավորվել է. ԱԱԾ. Tert.am

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/09/Fake-SNS/2969328?fbclid=IwAR2syGFM9nzHr7ru_UR-14tCo62vivCtj_mR0O-ZkgqxFZ34DFaqfcExvLI]Tert.am[/url]-ի հարցին, թե իրավական ինչ ընթացք է ստացել ձերբակալված «ֆեյք» օգտատերը, հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։ «Հարուցվել է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Սամսոն Գալստյանը։ Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/09/Fake-SNS/2969328?fbclid=IwAR2syGFM9nzHr7ru_UR-14tCo62vivCtj_mR0O-ZkgqxFZ34DFaqfcExvLI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր