211652_close_icon
views-count1154 դիտում article-date 18:00 09-04-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ուղղեց դեսպանին նշանակման առիթով` արդյունավոր առաքելություն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հագործակցությունն ու բարեկամությունը, ինչին կարևոր իր նպաստն է բերում նաև ԱՄՆ հայ համայնքը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր պետերի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին: Գարեգին Բ Հայրապետը և ԱՄՆ դեսպան Թրեյսին նաև զրուցեցին հայ ժողովրդի կյանքում ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելության մասին:

Նմանատիպ նյութեր