Հոլանդիայի առաջնությունում կխաղան Ռեմբրանդտի սյուժեներով գնդակներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդական ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է 2019/2020 մրցաշրջանում Հոլանդիայի առաջնության նոր գնդակը:
Այն սպիտակ գույնի է լինելու, իսկ նրա վրա պատկերված կլինեն հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի ստեղծագործությունների տարբեր դրվագներ:
2019-ը՝ Հոլանդիայում Ռեմբրանդտի տարին է, նա վախճանվել է 350 տարի առաջ՝ 1669 թվականին:
Գնդակ տեխնիկական հովանավորն ու արտադրողը Derbystar ընկերությունը: Գնդակը կստանա «Ռեմբրանդտ» անվանումը: