Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է փոքրացնել գնդակների չափսերը, որոնցով կանցկացվեն երկրի առաջնության երկրորդ հատվածի հանդիպումները, հայտնում է Armsport.am-ը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի չափանիշներով, գնդակի շրջագիծը պետք է լինի 68-70 սմ, սակայն RFEF-ն այն կնվազեցնի` հասցնելով 58-61 սմ.-ի:
Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, նման որոշում կայացնելուց առաջ RFEF-ը հարցում է անցկացրել դարպասապահների շրջանում ու հաշվի առել նրանց կարծիքը:
RFEF-ի ներկայացուցիչը նշել է, որ «որքան շատ լինեն գոլերը, այնքան` ավելի լավ»:
Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 6-ից: Փոփոխությունը վերաբերում է Իսպանիայի բոլոր մրցաշարերին ինչպես տղամարդկանց, այնպես էլ` կանանց ֆուտբոլում: