211652_close_icon
views-count1290 դիտում article-date 15:36 08-04-2019

«Ռեալը» պատրաստ է Ազարի համար վճարել 85 մլն ֆունտ

«Ռեալը» նախկինի պես հաստատակամ է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին: Այս շաբաթ կայացել է բանակցությունների հերթական փուլը, ընդ որում մադրիդցիները ցանկանում են 28-ամյա բելգիացու տրանսֆերը ձևակերպել մինչև մրցաշրջանի ավարտը: «Ռեալը» Ազարի համար պատրաստ է վճարել 85 մլն ֆունտ, մինչդեռ «Չելսին» պահանջում է ավելի քան 100 մլն: Նախկինում Ազարը հրաժարվել էր լոնդոնցիների հետ պայմանագիրը երկարաձգել և մտադիր է տեղափոխվել արքայական ակումբ: Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է 2020 թվականի ամառը:

Նմանատիպ նյութեր