211652_close_icon
views-count36681 դիտում article-date 20:26 07-04-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Nissan-ը տապալել է էլեկտրասյունն ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Nissan մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանն ու տապալել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում Nissan-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապապելու հետևանքով վնասվել են հոսանքալարերն ու կապի հաղորդալարերը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրասվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր