11137 դիտում
16:51 07-04-2019
Սասուն Միքայելյանը մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահի լիազորությունները
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը մայիս ամսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները: [url=https://armenpress.am/arm/news/970364.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Միքայելյանը:
«Ես միաժամանակ չեմ կարող լինել և կուսակցության, և ԵԿՄ նախագահ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնավարել 2 տարի: Իմ ժամկետը լրացել է: Մայիս ամսին կուսակցության համագումար է հրավիրվելու, այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
«Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ երբևէ «Երկրապահ»-ը որևէ կուսակցության կցորդ չի դարձնելու:
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
09:06 07-02-2014
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը շուտով վայր կդնի իր լիազորությունները. Իրավունք
4846 դիտում
09:36 20-04-2017
Կարեն Կարապետյանի կառավարությունը օրեր անց լիազորությունները վայր կդնի. «Փաստ»
1906 դիտում
16:54 12-12-2023
Մահացել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի եղբայրը՝ Լևիկ Միքայելյանը
Այս բաժնից
1237 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1450 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1471 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ