63934 դիտում
18:17 10-12-2016
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 29-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով 60 մետր գլորվելով հայտնվել է ձորում և ընտանիքի անդամների հետ տեղափոխվել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի Շիրազի փողոցի 10 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Մարգարյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 24 MA 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը իր ընտանիքի անդամներով վերադառնալիս է եղել բարեկամի սգո արարողությունից։ Ճանապարհն էլ անցանելի է եղել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+