188519 դիտում
15:08 01-11-2019
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը Զոդի կամրջից մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին պատգարակով մոտեցրել են օպերատվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանի և ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[b]***
16:40[/b]
Քիչ առաջ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սարգսյանն էր, ով սակայն ծնունդով Արցախի Հանրապետությունից էր, իսկ հիվանդանոց դիմած, սակայն հետո բժշկական օգնությունից հրաժարվածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 26-ամյա Վահե Պետրոսյան է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)