2213 դիտում
12:57 06-04-2019
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը հաստատել է 2019թ. ծրագիրը
Մոսկվայում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման բնագավառում:
Նիստի մասնակիցներն ամփոփեցին ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների 2018թ. ծրագրի իրականացումը և հաստատեցին 2019թ. ծրագիրը:
Հավանության արժանացավ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Հայտարարության նախագիծը, որում հաստատվում է ԱՊՀ երկրների` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարմությունը, ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտի վերջում՝ 1945թ. ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր և միջկառավարական բնույթը, դրա հատուկ պատասխանատվությունը խաղաղության պահպանման և նոր գլոբալ հակամարտությունների կանխարգելման գործում: Հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հիմնարար հետազոտությունների բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր:
Նախարարների խորհուրդը քննարկեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը:
Նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Աշգաբադում:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
15:51 08-10-2021
Կապանում կանցկացվեն ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը
667 դիտում
17:34 09-10-2014
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
708 դիտում
20:09 15-10-2015
ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
Այս բաժնից
361 դիտում
18:52 08-05-2024
Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը
208 դիտում
18:50 08-05-2024
Հայաստանի և Օմանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ
211 դիտում
18:38 08-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար