2832 դիտում
09:52 06-04-2019
Երրորդ երկրներից ներկրվող բենզինի մաքսատուրքը բարձրացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, և, առհասարակ, նավթամթերքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով: Սա իր հետևից կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից փոխանցեցին, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարության՝ ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
16:35 04-03-2019
Երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի մաքսատուրքն ավելանալու է
1933 դիտում
09:46 23-01-2015
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ
6565 դիտում
14:48 25-02-2016
Կառավարությունն արտահերթ հաստատեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն հանելու նախագիծը
Այս բաժնից
535 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
745 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»