211652_close_icon
views-count2656 դիտում article-date 15:33 05-04-2019

Նախագահ Սարգսյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստրագրել, համաձայն որի՝ Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաչատուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»։

Նմանատիպ նյութեր