211652_close_icon
views-count815 դիտում article-date 10:24 05-04-2019

Նախագահն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, այլև գիտական, կրթական ու տնտեսական ոլորտներում: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության խորացման մեծ ներուժ կա:

Նմանատիպ նյութեր