211652_close_icon
views-count2259 դիտում article-date 09:41 05-04-2019

«Փաստ». Սամվել Բաբայանը միացել է «հողերի հանձնման» դավադրության տեսության կողմնակիցներին. նոր փորձություն իշխանության համար

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դարձել: Բաբայանը մեկ ամիս է, ինչ հանդիպումների շարք է սկսել ինչպես Երևանում, այնպես էլ Արցախի մի շարք բնակավայրերում: Այս հանդիպումները, ինչպես վկայում են բազմաթիվ լրատվամիջոցներ, հստակ հակափաշինյանական բնույթ են կրում: Մասնավորաբար, օրերս արցախցիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բաբայանը Փաշինյանին ակնհայտ մեղադրում էր բանակցությունները սխալ ուղով տանելու մեջ: Գոյություն ունեցող տեսանյութերից պարզ է դառնում, որ, ըստ էության, Բաբայանն էլ է միացել «հողերի հանձնման» դավադրության տեսության կողմնակիցներին և փորձում է ցույց տալ, որ ինքն է այն «միակ տղամարդը», ով կարող է կանգնեցնել Փաշինյանին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետին քանիցս զգուշացրել են, որ Բաբայանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ և իր պահվածքով բավականին վտանգավոր լինել»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր