211652_close_icon
views-count2958 դիտում article-date 21:53 04-04-2019

Արշակ Կարապետյանը Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել որոշակի առավելություն ստանալու ակնկալիքով. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/505280.html?fbclid=IwAR3EvK7qFwPPR1Jr6dTfyOwp0mBwb___a1eD4uBqRLTdZYQ3fPuziX_90lA]NEWS.am-[/url]ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձանց մեջ շոկային անուններ չկան, միակ ցուցմունքը տվել է Արշակ Կարապետյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ «Պարոն Քոչարյանի դեմ ցուցմունք տվող առանձնապես չկա, պարոն Քոչարյանի դեմ աննշան հատվածով ցուցմունքը կարելի է համարել Արշակ Կարապետյանի ցուցմունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ցուցմունքում կա հատված, որի հետ հնարավոր չէ համաձայն լինել: «Ընդ որում, այդ հատվածը ամբողջությամբ հերքում է թե հարցաքննված մնացած 12 հոգու ցուցմունքները, թե ուղղակի ինքն իրենով անհեթեթ է»,- ասաց փաստաբանը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/505280.html?fbclid=IwAR3EvK7qFwPPR1Jr6dTfyOwp0mBwb___a1eD4uBqRLTdZYQ3fPuziX_90lA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր