2116 դիտում
20:16 04-04-2019
Եկել է մեր պարտքը բնությանը վերադարձնելու ժամանակը. Վեոլիա Ջուր
Մարդը վերցնում է բնությունից: Այդ թվում ջուր: Նաեւ ի դեմս Վեոլիա ջրի: Եւ դա բնական է. բա էլ ինչպե՜ս բավարարես սպառողների կարիքները:
Վերցնում է, բացելով ջրի ակունքներ, կառուցելով խողովակաշարեր, պոմպակայաններ ու ջրամբարներ:
Ու մոռանալով, որ առանց այդ ջրի դատապարտում է նույն բնությանը:
Հետո էլ զարմանում է, որ չորանում է ծառ ու ծաղիկ, պակասում է ջրհորների ջուրը, անապատն էլ առաջ է գալիս լայն քայլերով:
Թվում էր, թե այսպես էլ շարունակվելու է եւ դա մի անխուսափելի գին է, որ պետք է վճարենք մեր հարմարավետությունն ապահովելու համար:
Բայց ահա Վեոլիա ջուրն ապացուցում է հակառակը:
Ոչ միայն ասում է՝ եկել է մեր պարտքը բնությանը վերադարձնելու ժամանակը, այլեւ սկսել է այն վերադարձնել:
Դեռեւս անցած ամռանը Աշոցքում գտնվող «Զույգաղբյուրից» Գյումրին ստանում էր վայրկյանում 590 լիտր ջուր: Այսօր այդ քանակը իջել է 500-ի: Քաղաքում «Շիրակ» տեղամասի կողմից այսպես կոչված գաղտնի վթարների հայտնաբերման, ճնշումների կարգավորման, հին ջրագծերի՝ իրենց հոսակորուստներով հանդերձ, շահագործումից հանման, բաշխիչ ցանցի գոտիավորման, փականային համակարգի տեղադրման շնորհիվ հնարավոր է դարձել փուլ առ փուլ նվազեցնել ջրի առքն այս աղբյուրից:
Սպառողը դրանից չի տուժել. Գյումրիում 2017-18թթ. ջրամատակարարման տեւողությունն ավելացել է՝ հասնելով միջինը 80 տոկոսի: Իսկ բնությունը միանշանակ շահել է՝ ետ ստանալով ամբողջ 90 լիտր ջուր վայրկյանում: Աշոցքի «գարնանային» ձյունն ի՜նչ էր, որ խոչնդոտներ ջրմուղագործներին օր առաջ իրականություն դարձնել այս հրաշալի նախաձեռնության վերջին քայլը:
Ուրեմն՝ կկանաչեն այս գարուն Աշոցքի լեռներում նոր դաշտեր, ու քիչ ավելի աշխույժ կհոսի Զույգաղբյուրին հարակից Ախուրյանը, որպես շնորհակալություն Վեոլիա ջրի նպատակասլաց աշխատանքի:
[b]
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3804 դիտում
09:56 04-08-2018
ժամացույցի սլաքներն առաջ են գնում և արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը․ «Ամերիկայի ձայն»
2056 դիտում
15:12 02-09-2015
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողներից 22-ամյա Գոռը եկել էր Հայաստան՝ հայրենիքին պարտքը վերադարձնելու
Այս բաժնից
328 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
463 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
7453 դիտում
18:48 09-05-2024
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար