211652_close_icon
views-count2248 դիտում article-date 15:12 02-09-2015

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողներից 22-ամյա Գոռը եկել էր Հայաստան՝ հայրենիքին պարտքը վերադարձնելու

Հակառակորդի կրակոցից վիրավորված 2 զինծառայողներից 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը երկար տարիներ է, ինչ ընտանիքով Ռուստաստանի Դաշնությունում է ապրում։ Սակայն նա ընտանիքին թողնելով այնտեղ՝ եկել էր Հայաստան՝ հայրենիքին պարտքը վերադարձնելու նպատակով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ազգականները։ Նշեցին, որ, ճիշտ է, բնակության էր մեկնել Ռուսաստան, բայց միշտ աչքի է ընկել հայրենասիրությամբ։ Միաժամանակ ավելացրեցին, որ Գոռի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` արդեն տևական ժամանակ է` ադրբեջանական բանակը ականանետներով հրթիռակոծման է ենթարկում Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան 2 վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորներն են` Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը: Վերջիններս ժամկետային զինծառայողներ են: Մեր տեղեկություններով` Գ. Գևորգյանը գտնվում է ծանր կայուն վիճակում

Նմանատիպ նյութեր