211652_close_icon
views-count4932 դիտում article-date 11:00 03-04-2019

Վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանն այսօր կդառնար 75 տարեկան

Վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանն այսօր կդառնար 75 տարեկան: Աբգար Մուրադյանը իր գործունեությունը կատարողական եւ կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը մեր երկրում: Երաժշտի գործունեությունը միտված էր այս նվագարանի դուրս բերելուն զվարճանքների մակարդակից: Հենց այս երաժիշտը կարողացավ իր արվեստով ձեւավորել ոլորտում բարձր մակարդակ, եվրոպական մշակույթին հարիր ազնիվ մտածողություն, վարպետության բարձրագույն որակ: Հաճախ արվեստագետների մասին խոսելիս ընդգծվում են նրանց մարդկային որակները, Աբգար Մուրադյանը երեւույթ էր, հրաշալի արվեստագետ, որն իր մեջ զուգորդում էր պարկեշտ, զուսպ, համեստ մարդուն բնորոշ բարձր որակները եւ վերջիններիս շնորհիվ էր, որ նա բացարձակ հեղինակություն էր երաժիշտների շրջանակներում: Մաեստրո Օհան Դուրյանն առաջին անգամ լսելով Աբգար Մուրադյանին բացականչել է՝ պրեմիեր կլարնետ: Նշենք, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի որդին է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր