211652_close_icon
views-count59622 դիտում article-date 10:05 03-04-2019

Հրազդանում հայտնի «Ճռռոյին» պատկանող տաքսին Չայնիի ոլորաններում կիսամաշ ու մաշված անվադողերի պատճառով կողաշրջվել է. վարորդին և 3 ուղևորներին օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Toyota մակնիշի 34 ZN 744 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել վարորդին և 3 ուղևորներին, ովքեր մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից մեկնել են։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի և այն պատկանում է Հրազդանում հայտնի «Ճռռոյին», ու եթե «Ճռռոն» հետևողական լիներ, ապա կիսամաշ ու ամբողջովին մաշված անվադողերով ավտոմեքենան երթուղի դուրս չէր գա։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր