211652_close_icon
views-count3171 դիտում article-date 15:26 02-04-2019

Սևան քաղաքում քաղաքացիներ են թունավորվել շմոլ գազից

Ապրիլի 1-ին, ժամը 09.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր