3260 դիտում
22:49 30-03-2019
CNN-ը Հայաստանն ընդգրկել է հետիոտն արշավների համար լավագույն երթուղիներ առաջարկող երկրների ցանկում
Ճապոնական երկարատև արշավային ուղիներից մինչև արգենտինական ջրառատ անտառային շրջաններ. [url=https://edition.cnn.com/travel/article/best-hiking-trails-world/index.html?fbclid=IwAR1O_ONM7r0JQJf3YCtYGDnF0ceYaHKbLN2uHG8hAbUZslIyFsMjNL-DteE]CNN Travel[/url]-ը կազմել է արշավային զբոսաշրջության լավագույն երթուղիների ցանկը, որում տեղ են գտել 23 վայր հետիոտն զբոսանքների համար:
Ուշագրավ ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը, որտեղ, ըստ հոդվածագրի, գտնվում են Եվրոպայի լավագույն արշավային երթուղիներից մի քանիսը:
Ինչպես նշվում է, 11-օրյա արշավը թույլ կտա ծանոթանալ Հայաստանի և Մետաքսի ճանապարհի լավագույն երթուղիներին, որոնք միավորում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանական համալիրները՝ անցնելով լեռնային արահետներով և կանաչ անտառներով՝ հնարավորություն ընձեռելով հետիոտն արշավ իրականացնել Գեղամա լեռներում և հաղթահարել Արագածի բարձունքը:
Հայաստանից բացի ցանկում ներառվել են Իսպանիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Արգենտինա, Մարոկկոն, Հոնկոնգը, Բութանը, Գերմանիան, Հնդկաստանը, Ուգանդան և մի շարք այլ երկրներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1216 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1057 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը