211652_close_icon
views-count81728 դիտում article-date 21:42 30-03-2019

Արտակարգ դեպք Երևանում․ Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին․ Արաբկիրի ոստիկանները օպերատիվ են գործել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, մարտի 29-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Մեսրոպյանի գլխավորությամբ։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Սարգսյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Ս․ Սարգսյանին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ 18-ամյա Նարեկ Մանուկյանը, ով Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ տվել խոստովանական բացատրություն, որից հետո բաց է թողնվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է հետաքննիչին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Մանուկյանը սովորում է Երևանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ կուրսում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր