211652_close_icon
views-count2039 դիտում article-date 21:46 30-03-2019

ԱՄՆ Լուիզիանայի նահանգը ևս ճանաչել է Հոլոդոմորը

Լուիզիանայի նահանգապետը, մյուս պետությունների ղեկավարությունից հետո, հանդես է եկել հայտարարությամբ `ճանաչելով Հոլոդոմորը: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2-%D1%81%D1%88%D0%B0-%D1%81%D0%B2%D1%8B%D1%88%D0%B5-20-%D1%88%D1%82%D0%B0%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B0%D1%8E%D1%82-%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B4%D0%BE%D0%BC%D0%BE%D1%80-%D0%B3%D0%B5%D0%BD%D0%BE%D1%86%D0%B8%D0%B4%D0%BE%D0%BC-%D1%83%D0%BA%D1%80%D0%B0%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%BD%D0%B0%D1%80%D0%BE%D0%B4%D0%B0/a-48125098]Deutsche Welle[/url]-ն։ ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հայտարարություն է տարածել, որտեղ նա ճանաչել է 1932-1933 թվականներին Ուկրաինայում՝ Խորհրդային իշխանությունների կողմից իրականացված Հոլոդոմորը որպես Ուկրաինայի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանություն: Մարտի 29-ին համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան Ֆեյսբուքի էջում։ Ինչպես նշված է դիվանագիտական ​​առաքելության հաղորդագրության մեջ, ԱՄՆ 50 նահանգներից 20-ը ճանաչել է Հոլոդոմորը: «Ողջունում ենք Լուիզիանայի նահանգի որոշումը, երախտագիտություն ենք հայտնում Միացյալ Նահանգների ժողովրդին` Ուկրաինայի հետ համերաշխության, խորհրդային վարչախմբի կամայականության հետևանքով միլիոնավոր զոհերի հիշատակին աջակցելություն ցուցաբերելու համար»,- շեշտում է դիվանագիտական ​​առաքելության մամլո ծառայությունը:

Նմանատիպ նյութեր