211652_close_icon
views-count41771 դիտում article-date 10:02 28-03-2019

Շղթայական ավտովթար Երևանում․ Դալմա Գարդեն Մոլի մոտ բախվել են Hyundai Elantra-ն, Nissan Versa-ն և Opel Astra-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դալմա Գարդեն Մոլի դիմաց բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Գագիկ Դավթյանի վարած Hyundai Elantra մակնիշի 07 GD 070 համարանիշի, Երևանի բնակիչ 43-ամյա Գարեգին Մանուկյանի վարած Nissan Versa մակնիշի 35 RR 989 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Արամ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 VA 246 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր