211652_close_icon
views-count1406 դիտում article-date 17:33 26-03-2019

Հայաստանում ԱՄՆ-ի շահերը սպասարկող 1in.am-ի՝ Արմանի հակապետական լրատվականը հերթական «գլուխգործոցն է» արարել. Մենուա Հարությունյան

[b]Մենուա Հարությունյանը գրում է.[/b] Հայաստանում ԱՄՆ-ի շահերը սպասարկող 1in.am-ի Արմանի հակապետական լրատվականը հերթական «գլուխգործոցն է» արարել՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին որակելով ռուսական գազային լոբբինգի շահերի պաշտպան... Ըստ ամերիկահպատակի, Կարապետյանն ամեն բան արել է, անում է, որ ռուսական գազից մեր կախվածությունը մեծանա, որ մեզանում արևային էներգետիկան չզարգանա և էլի նման դատարկամտություններ... Նախ ասեմ, որ արևային էներգիայի զարգացումը լայն թափ ստացավ հենց Կարապետյանի վարչապետության շրջանում և այդ ոլորտի զարգացումն իրա վրա էր վերցրել և պատվով տանում էր հենց Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը , ով Էներգետիկայի փոխնախարարն էր և կարելի է ասել արևային էներգիայի՝ մեզանում զարգացնելու հիմնադիրն է... Կարապետյանն ունենալով փայլուն հարաբերություն ռուսական քաղաքական «կրուգներում» առաջնորդվում էր բացառապես Հայաստանի շահերով և իր վարչապետության շրջանում ամեն բան անում էր՝ Հայաստանի էներգետիկ համակարգի կախվածությունը ռուսական գազի ասեղից թուլացնելու համար, այդ իսկ պատճառով էլ զարկ էր տվել արևային էներգետիկայի զարգացմանը և մյուս կողմից մեր օրերի մեծագույն բարերար Սամվել Կարապետյանի հետ պայամնավորվել էր, որպեսզի «Տաշիր» կապիտալը 300 միլիոն դոլարի ներդրմամբ կառուցի՝ դեռևս սովետական տարիներից նախագծված «Շնողի» ՀԵԿ-ը... Մի խոսքով Արևմուտքում հասկանալով, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձրանում է և օրեցօր ավելի շատ մարդիկ սկսում են հենց Կարեն Կարապետյանի հետ հույսեր կապել, իրենց հայաստանյան գործիքներով փորձում են վարկաբեկել նախկին վարչապետին, քանզի Կարապետյանին Արևմուտքն համարում է Կրեմլի բարեկամն ու դաշնակիցը և նրա վերադաձով Արևմուտքը դարձյալ կկորցնի իր քաղաքական դիրքը մեր քաղաքական կյանքում, սա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ 1in.am-ի արևմտահպատակ Արմանը փորձում է կախվել Կարապետյանի...

Նմանատիպ նյութեր